Անօդաչու սարքերը «կօգնեն» սրճարանի այցելուներին համբուրվել (տեսանյութ)

14:33 • 20.11.14

Բրիտանական սրճարաններում անօդաչուներ կթռչեն, որոնք կստեղծեն ամանորյա ռոմանտիկ մթնոլորտ։

 

«Մեծահասակ բրիտանացիների կեսը երբեք չի համբուրվել մզամուրճ ծաղկի (омела) տակ»,- ասվում է TGI Friday's խորտկարանների ցանցի գովազդային հոլովակում։ Իրավիճակը շտկելու համար բրենդի սեփականատերերը սրահներում հատուկ անօդաչուներ բաց կթողնեն, որոնք մզամուրճի ճյուղով կթռչեն դեպի զույգերը, գրում է Вести-ն։

 

«Սուրբծննդյան մզամուրճը» կամ «Համբույրների ճյուղը» հիմնական ավանդական զարդն է եղել Անգլիայում մինչ 19-րդ դարի 2-րդ կեսերը։ Աղջկան, ով պատահաբար հայտնվում էր այս ծաղկի ճյուղի տակ, թույլատրվում էր համբուրել ցանկացած մարդու։