Իրանի խորհրդարանի խոսնակը կուսակցություն է հիմնում
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նոր կուսակցություն է հիմնում:
Ինչպես տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Բահրուզ Նեմաթին:
Նրա խոսքով՝ ժողովուրդը կաջակցի խորհրդարանի խոսնակին նոր կուսակցության հիմնադրման հարցում:
«Լարիջանին նոր կուսակցություն է ստեղծում՝ քաղաքականության մեջ իր խոսքն ասելու համար: Կուսակցության ստեղծման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է նա:
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրում գրանցված է ավելի քան 2.500 քաղաքական կազմակերպություն, սակայն գործում է դրանց ընդամենը 60 տոկոսը:










