Երևանը պատրաստվում է ԵՏՄ-ին անդամակցությանը, սակայն հասարակությունը միակարծիք չէ. НГ-ի անդրադարձը

11:08 • 20.11.14

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթղթերի փաթեթը խորհրդարանի վավերացմանն է ներկայացվելու դեկտեմբերին:

 

Ուշացումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով։ Հանրապետությունը ԵՏՄ անդամ կդառնա հունվարից, գրում է Независимая газета-ի հոդվածագիր Յուրի Ռոքսը:

 

Սահմանադրական դատարանն օրերես դաշինքին միանալու պայմանագիրը երկրի օրենսդրությանը համապատասխանող էր համարել՝ նշելով, որ այն չի հակասում երկրի ազգային շահերին:

 

Երևանում շատ լուրջ են վերաբերվում ԵՏՄ-ին անդամակցությանը. կազմակերպության շրջանակներում գործողությունները համակարգելու համար ստեղծվում է (հրամանագիրը պետք է ստորագրի ՀՀ նախագահը) Միջազգային ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն:

 

Սակայն հասարակության մեջ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ միասնական տեսակետ չկա: Մեծամասնությունն ավանդաբար սատարում է հայկական քաղաքականության ռուսական ուղղվածությանը, սակայն քիչ չեն նաև հակառակորդները:

 

Հնարավոր է՝ պատկերը քիչ թե շատ օբյեկտիվ է ներկայացնում ընդդիմադիր կոալիցիայի հանրահավաքը, որտեղ քաղաքական առաջնորդներից երկուսը կողմ են ԵՏՄ-ին անդամակցությանը, իսկ երրորդը կտրականապես դեմ է: Մոտավորապես հենց այդպես էլ բաժանվում է հասարակությունը, գրում է թերթը։

Հոդվածագիրը նաև ներկայացնում է Հայաստանից հնչող կողմ և դեմ կարծիքները: