Սահմանամերձ որոշ համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքն ընդունվեց. ԱԺ աշխատանքն ընդմիջվեց 20 րոպեով

11:35 • 20.11.14

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ և ամբողջական ընթերցմամբ քվեարկության դրվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվեց 76 կողմ, 3 դեմ և 18 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

 


97 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:

 


«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ վարման կարգով խոսեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ ասելով, որ օրենքի բազմաթիվ հոդվածներ խնդրահարույց են, և պետք է ևս մեկ անգամ քննարկել, ուստի քսան րոպե ընդմիջում պահանջեց խմբակցության անունից:
Խորհրդարանն ընդմիջեց իր աշխատանքները: