Չեխիայում գաղտնի նկարել են եկեղեցում դիվահալածության ենթարկվող կնոջը (լուսանկարներ)
Չեխիայի հարավային Վրանով նադ Դիեյ բնակավայրում գտնվող կաթոլիկ եկեղեցում քահանա Մարեկ Դունդան դիվահալածության է ենթարկել մի կնոջ, գրում է Daily Mail-ը։
Դանիել Տրոչտա անունով մի երիտասարդ գաղտնի նկարահանել է տեղի ունեցածը և բեռնել YouTube ցանց։
Նա պատմել է, որ ինչ-որ ճիչեր է լսել և մոտեցել եկեղեցու փակ դռանը՝ նայելով փականի անցքից։ Տեսնելով մի խումբ անձանց, ովքեր կանգնած են եղել կնոջ կողքին, իսկ ինքը կինը բարձր և տարօրինակ ճչացել է, նա հանել է բջջայինը և սկսել նկարահանել։
Նրա մոտ երկու րոպեանոց տեսանյութն աղմուկ է բարձրացրել համացանցում։
Քահանան հաստատել է, որ դիվահալածությամբ է զբաղվում եկեղեցում և հրաժարվել է կնոջ մասին տվյալներ հաղորդել, ասելով, որ դա կնոջ անվտանգության համար է։
Վրանով նադ Դիեյի մի շարք բնակիչներ դժգոհություն են հայտնել, որ նման ծեսերը տեղի են ունենում եկեղեցու ներսում, և նման վախ առաջացնող ճիչերն ու աղմուկն առաջին անգամը չեն։
Մի բնակիչ էլ ասել է. «Ես հավատացյալ եմ։ Ես հաճախում եմ եկեղեցի, և ինչ էլ մեր քահանան անի՝ ուրեմն դա է ճիշտը»։

քահանա Մարեկ Դունդան
Վրանով նադ Դիեյի կաթոլիկ եկեղեցին










