«Սևոլ» նավի օպերատոր-ընկերության ղեկավարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

16:49 • 20.11.14

Հարավային Կորեայում դատարանը դատապարտել է ապրիլին նավաբեկության ենթարկված «Սևոլ» նավի օպերատոր-ընկերության ղեկավարին 10 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Կիմ Հան Սիկը մեղավոր է ճանաչվել նավի անվտանգության կանոնների պահպանմանը չհետևելու համար:

 

Դատարանում հայտնել են, որ նավը գերծանրաբեռնվել է, ինչի հետևանքով դրա անվտանգությունը նվազել է:

 

476 մարդկանցով «Սևոլ» նավը շրջվել և խորտակվել է Հարավային Կորեայի ափամերձ շրջանում ապրիլի 16-ին: 10 մարդ մինչ այժմ համարվում է անհետ կորած: