Վրաստանում 56-ամյա կինը ծննդաբերել է առաջնեկին

17:00 • 21.11.14

Թբիլիսիի ծննդատներից մեկում 56-ամյա կին է ծննդաբերել, տեղեկացնում է Грузия online-ը:

 

Կինը դուստր է ունեցել: Սա ծննդկանի՝ Բարբարայի առաջին երեխան է:

 

Մայրն ու դուստրը մնում են բուժհաստատությունում,  նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Ծննդատան տնօրեն Զազա Ավալիանին հաղորդել է, որ սա յուրօրինակ դեպք է Վրաստանի համար՝ մոր տարիքի տեսանկյունից:

 

Վրաստանում առաջին անգամն է, երբ 50-ն անց կինը երեխա է ունենում: