ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միալանու մասին պայմանագրին, հաղորդում է ТАСС-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է նախօրեին կայացած կառավարության նիստի արդյունքներով: Այն քննելուց հետո երկրի ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:
«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի անդամ պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,- ասված է որոշման բացատրության մեջ:
Նախատեսվում է, որ դա հիմք կստեղծի առևտրա-տնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ուժեղացման համար:










