Ըստ քաղաքացու հաղորդման՝ ՃՈ տեսուչն իրենից կաշառք է պահանջել

11:12 • 21.11.14

Քաղաքացի Ռոբերտ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:


Քաղաքացի Ռոբերտ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ի սահմաններում, «HAMMER» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Բագրատունյաց պողոտայով ընթանալու ժամանակ, նկատելով պողոտայի խցանումը, հատել է հոծ գծերը, շրջադարձ կատարել, և այդ պահին խախտումը նկատած ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ապա վարչական պատասխանատվության չենթարկելու համար իրենից պահանջել է կաշառք:


Կատարվում է նախաքննություն: