ԲՀԿ-ն հստակեցնում է՝ 12 կետերի հարցով Կառավարության հետ բանակցելու որևէ առիթ չեն տեսնում

15:13 • 21.11.14

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը թեև ցանկություն չունի պատասխանել ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցադրմանը, թե 12 կետերը քննարկելու առաջարկի մերժում ԲՀԿ-ից լսվե՞լ է, բայց ամեն դեպքում անհրաժեշտություն է համարում կրկնել, որ 12 կետերի հարցով ԲՀԿ-ն Կառավարության հետ բանակցելու որևէ առիթ չի տեսնում։


«Բանակցությունների մասնակցության իմաստ չկա, և մեր տարբեր գործիչներ դրա մասին խոսել են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և պարզաբանեց, թե դրանք կամ կատարում են, կամ ոչ։


«Որովհետև 12 կետերը Կառավարությունը կա՛մ կարող է կատարել, կամ՝ ոչ, դրա վերաբերյալ ի՞նչ բանակցություններ արվեն։ Կառավարությանը ժամանակ տվել է, որ այդ խնդիրների լուծումները իրենք գտնեին, իրենք չենք գտել այդ խնդիրների լուծումները և նույնիսկ չեն փորձել դա անել»,-ասաց նա։