Ֆրանսիայում Eurostar-ի 1.000-ից ավելի ուղևոր գիշերն անց է կացրել գնացքներում

15:21 • 21.11.14

Ֆրանսիայում Eurostar-ի երկու արագընթաց գնացքների մոտ 1,3 հազար ուղևորներ ստիպված են եղել գիշերն անցկացնել գնացքներում՝ կոնտակտային ցանցի խափանման պատճառով, գրում է ria.ru-ն:

 

Eurostar-ի ներկայացուցչի խոսքով՝ գրանցվել է կոնտակտային կապի երկու վնասում մի քանի կիլոմետր տարածքի վրա, խափանումների պատճառները դեռ չեն հաստատվել:

 

Միջադեպի հետևանքով գնացքներն արգելափակվել են Լիլի հյուսիսային արվարձանում: Մեկը 600 մարդ էր տեղափոխում Լոնդոնից Բրյուսել, երկրորդը՝ 696 մարդ Լոնդոնից Փարիզ:

 

Մի քանի ժամ մարդիկ սպասել են մինչև Լիլից ուղարկված դիզելային լոկոմոտիվը նրանց գնացքը հասցնի Լիլի կայարան:

 

Երկու գնացքները պետք է նշանակետ հասնեին տեղի ժամանակով 21:00-ից փոքր ուշ, արդյունքում՝ ուղևորները Փարիզի հյուսիսային կայարան են հասել գիշերը 3:30-ին, իսկ Բրյուսել ուղևորվող գնացքի ուղևորները բելգիական մայրաքաղաք են հասել միայն առավոտյան ժամը 6-ին: