Եգիպտոսում դեռահաս աղջկան թլպատման հետևանքով սպանած բժշկին արդարացրել են

11:31 • 21.11.14

Եգիպտոսում անմեղ են ճանաչել բժշկին, ով թլպատման է ենթարկել 13-ամյա դեռահաս աղջկա՝ վերջինիս հոր պահանջով, ինչի հետևանքով 2013-ի հունիսին աղջիկը մահացել է, գրում է dw.de-ն։

 

Դակահլիյա շրջանի դատարանն արդարացրել է Ռասլան Ֆադլին, ով սպանել է 13-ամյա Սոհաիր էլ-Բատեային։

 

Նախկինում Եգիպտոսի կառավարությունն օրենք է ընդունել, որն արգելում է կանանց թլպատման ավանդույթը, որը վտանգավոր է կանանց առողջության և կյանքի համար, իսկ օրենքն ուժի մեջ է մտել 2008-ից։

 

Չնայած նրան, որ աղջկա սպանության պատճառն ակնհայտորեն թլպատման հետևանքով առաջացած բարդություններն են եղել, բժիշկը և հայրը, ով սեփական աղջկան բերել էր թլպատման, արդարացվել են։

 

Բժշկին ներկայացվել էին մի շարք մեղադրանքներ՝ սպանություն անփությության հետևանքով, երեխայի կյանքի վտանգում և թլպատում, սակայն այդ բոլոր կետերով նրան մեղավոր չեն ճանաչել։

 

Երեխայի հորը ևս մեղավոր չեն ճանաչել երեխայի կյանքը վտանգելու և արգելված թլպատում իրականացնելու համար բժշկի տանելու համար։

 

Չնայած այդ ամենին՝ բժշկին դատարանը պարտավորեցրել է վճարել 700 դոլար՝ դատական ծախսերի համար։

 

Թլպատման գործընթացը փոփոխում, խեղման է ենթարկում կանանց արտաքին սեռական օրգանները, խոչընդոտում է միզարձակմանը, ինֆեկցիոն հիվանդությունների վտանգ է առաջացնում, մեծացնում է նորածինների մահվան հավանականությունը, առաջացնում է արյունահոսություն և անգամ՝ մահ:

Կարդացեք նաև՝
ՄԱԿ-ը կոչ է արել հրաժարվել կանանց նվաստացնող ավանդույթներից ու ծեսերից (լուսանկարներ)

In this Wednesday, Nov. 5, 2014 photo, relatives of 13-year-old Sohair el-Batea who died undergoing the procedure of female genital mutilation performed by Dr. Raslan Fadl, walk in front of her home, in Dierb Biqtaris village, on the outskirts of the town of Aga in Dakahliya, 120 kilometers (75 miles) northeast of Cairo, Egypt.