81-ամյա կորեացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ հրկիզման համար

09:49 • 21.11.14

Հարավային Կորեայում դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել դեմենցիայով տառապող 81-ամյա հիվանդին, ով մեղավոր է ճանաչվել ծերանոցն այրելու համար, գրում է ria.ru-ն:

 

Սեուլից մոտ 300 կիլոմետր հարավ գտնվող հաստատությունում հրդեհը բռնկվել էր մայիսի վերջին և 22 մարդու մահվան պատճառ դարձել:

 

Թոշակառուն ձերբակալվել է, երբ ոստիկանությունն ուսումնասիրել է գաղտնի նկարահանման համակարգի տեսախցիկների ձայնագրությունները: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է հիվանդը մտնում սենյակ, որտեղ սկսվել է հրդեհը:

 

Չնայած հիվանդը հերքում է իր մեղքը՝ դատարանը նախընտրությունը տվել է տեսանյութին, ինչպես նաև բժշկական անձնակազմի ցուցմունքներին: