Կամչատկայի օդանավակայանում ռումբերի մասին 2 ահազանգից հետո տարհանում է իրականացվել

08:48 • 21.11.14

Կամչատկայի Պետրոպավլովսկի օդանավակայանում տարհանում է իրականացվել՝ մեկ ժամվա ընթացքում ուղեբեռում առկա պայթուցիկ սարքի մասին ստացված երկու ահազանգերից հետո. տեղեկացնում է kommersant.ru-ն:


«Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել ուրբաթ: Նախ պայթուցիկ սարքի առկայության մասին հայտարարել է ստուգում անցնող ուղևորը: Նա հաղորդել է այն մասին, թե իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա»,- ասել է Կամչատկայի երկրամասի տրանսպորտային դատախազի օգնական Միխայիլ Բուտովը:


Նրա խոսքերով, 40 րոպե անց Վլադիվոստոկ-Պետրոպավլովսկ չվերթով ժամանած մեկ այլ ուղևոր հայտնել է, թե իր պայուսակում պայթուցիկ կա:


«Օդանավակայանում գտնվող բոլոր մարդկանց տարհանել են, դեպքի վայր են ժամանակել ոստիկաններ, փրկարարներ, ռումբը վնասազերծելու համար մասնագետներ: Սակայն ստուգումից հետո պարզ է դարձել, որ երկու ահազանգերն էլ կեղծ են եղել »,-ասել է նա: