Պուտինը ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Կարինե Մինասյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, ասված է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Պարգևը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Մինասյանը Հայաստանի նախագահի խորհրդական է նշանակվել այս տարվա հունիսի 7-ին:










