Կիևն այսօր. Forbes-ի ֆոտոռեպորտաժն Ուկրաինայի մայրաքաղաքից (լուսանկարներ)
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Նիկոլայ Ազարովի կառավարությունը 2013թ. նոյեմբերի 21-ին հայտարարեցին ԵՄ-ի հետ տնտեսական ասոցացումից հրաժարվելու և Ռուսաստանի հետ առևտրային կապերն ամրապնդելու մասին։
Մի քանի ժամ անց հարյուրավոր մարդիկ, ովքեր համաձայն չէին իշխանությունների հետ, դուրս եկան Կիևի Ազատության հրապարակ և հարակից փողոցներ։ Այդպես սկսվեց հեղափոխությունը՝ «եվրամայդանը», որը հանգեցրեց իշխանափոխության, Ղրիմը կորցնելուն (մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին միացավ ՌԴ-ին- Tert.am) և երկրի հարավ-արևելյան շրջաններում քաղաքացիական պատերազմի։
Մեկ տարի անց՝ 2014թ. նոյեմբերի 21-ին, Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով երկիրը կնշի Պատվի և ազատության օրը։
Forbes-ի թղթակիցը եղել է այն վայրում, որտեղից ամեն ինչ սկսվել է՝ Ազատության հրապարակում, Գրուշչևսկու փողոցում և այլ վայրերում, որոնք վերածվել են Ուկրաինայի կենդանի պատմության։


























