6 Rolls Royce, 2-ական Bentley և Mercedes. Մոսկվայի կենտրոնում թանկարժեք մեքենաներ են այրվել
Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհը ոչնչացրել է տասը էլիտար ավտոմեքենա, հայտնում է Интерфакс-ը՝ իրավապահ մարմիններին հղումով։
Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան Օրուժեյնի նրբանցքի 15ա հասցեում գտնվող փակ կայանատեղիում, որտեղ գտնվել է 12 ավտոմեքենա, այդ թվում՝ 6 Rolls Royce, 2-ական Bentley և Mercedes։ Հաղորդվում է, որ այդ բոլոր ավտոմեքենաները պատկանել են միևնույն մարդուն։
Ոստիկանությունը չի բացառում, որ կրակի պատճառը դարձել է հրդեհումը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունում հաստատել են հրդեհման փաստը։ Ոստիկանության մամուլի ծառայությունում հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ։










