Հրապարակվել են Մոսկվայում այրված թանկարժեք մեքենաների լուսանկարները

14:36 • 21.11.14

Մոսկվայում այսօր վաղ առավոտյան փակ ավտոկայանատեղիներից մեկում 12 թանկարժեք մեքենա էր այրվել, որոնք պատկանում էին շինարարական մի ընկերության և օգտագործվում էին բարձրաստիճան աշխատակիցներին տեղափոխելու համար։

 

Ընդհանուր առմամբ, հրդեհի վնասը, ըստ սեփականատերերի գնահատականի, կազմում է մոտ 100 մլն ռուբլի, հայտնում է Life News-ը։

 

Հրդեհի հետևանքով այրվել է 4 Rolls Royce, 5 Porsche, 2 Mercedes S400 և 1 Mercedes-Benz G-Class։

 

Մասնագետները կարծում են, որ այրման պատճառը կարող է լինել հրդեհումը, քանի որ դեպքի վայրում մինչ այժմ զգացվում է բենզինի սուր հոտ, իսկ հատակին առկա են բնորոշ «գույնզգույն» հետքեր։

 

Սակայն դիտարկվում է նաև այլ տարբերակ. հնարավոր է՝ հրդեհման պատճառ է դարձել լարերի թույլ միացումը մեքենաներից մեկում։

Фото: Зураб Джавахадзе/ТАСС