Օբամայի ավտոշարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ

09:45 • 21.11.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյունը Վաշինգտոնի կենտրոնական Փենսիլվանիա-ավենյուում կանգնել է լուսացույցի կարմիր լույսի տակ, գրում է Лента-ն՝ հղում անելով նախագահին ուղեկցող լրագրողներին։

 

Թղթակիցները նշել են, որ Օբամայի ծառայողական մեքենայի վարորդն ամեն անգամ սպասել է կանաչ լույսին, երբ նախագահին տարել է ընդմիջման և հետ բերել նստավայր։ Ճանապարհի այդ հատվածում, որտեղով անցել է նախագահը, շատ են լուսացույցները, ինչը հաճախ դանդաղեցնում է մեքենաների հոսքը։

 

Սովորաբար, նախագահի շարասյան համար փակում են երթևեկությունը փողոցներում։ Այս անգամ լրագրողների զարմանքն այնքան մեծ է եղել, որ նրանք ենթադրել են, թե երկրի առաջին դեմքի անվտանգության կանոններում փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն չեն ստացել պաշտոնական հաստատում։