Փարիզի բնակիչները վրդովված են ժամանակակից ապակե շինության նախագծի պատճառով (լուսանկարներ)
Փարիզը ողջ աշխարհին հայտնի է իր հիասքանչ, 19-րդ դարի միատեսակ ճարտարապետությամբ: Այդ իսկ պատճառով Փարիզի բնակիչները շատ զգույշ և, անգամ, թշնամաբար են վերաբերվում նոր կառույցներին, ինչպես դա տեղի ունեցավ 1977-ին Պոմպիդուի կենտրոնի և 1969 թվականին կառուցված Մոնպարնասի աշտարակի դեպքում, գրում է Business Insider-ը:
Չնայած դրան՝ Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն պնդում է, որ քաղաքը նոր բարձրահարկ կառույցի կարիք ունի՝ առաջ շարժվելու համար: Եվ նա առաջ է տանում մոտ 200 մետր բարձրությամբ ապակե և պողպատե «Եռանկյուն աշտարակ» կառուցելու նախագիծը, որը պետք է կառուցվի Փարիզի Մոնպարնասի թաղամասում:
Չնայած այս շաբաթ Փարիզի քաղաքային խորհրդի անդամները դեմ են քվեարկել շենքի կառուցապատմանը, քաղաքապետն օգտագործել է վետոյի իր իրավունքը նախագծի շուրջ քննարկումը շարունակելու համար: Դրա հաստատման դեպքում ենթադրվում է, որ Herzog & de Meuron շվեյցարական ճարտարապետական ընկերության կողմից նախագծված բուրգի տեսքով 43 հարկանի շենքի կառուցումն արժենալու է մոտ 627 միլիոն դոլար:
Նախագծի հակառակորդները պնդում են, որ աշտարակը կփչացնի թաղամասի տեսքը և տրամադրությունը, ինչպես նաև՝ ողջ Փարիզի տեսարանը:
















