Պուտինը կարատեի հերթական դան է ստացել
Կեկուսին-կան կարատե-դո միջազգային կազմակերպության միջազգային կոմիտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել է Կեկուսին-կանի ութերորդ դան, հաղորդում է lenta.ru-ն:
Կազմակերպությունում հայտնել են, որ նման որոշում կայացնելու մասին պաշտոնական նամակն ուղարկել է Կեկուսին-կանի միջազգային կազմակերպության նախագահ Խացուո Ռոյաման:
Ռոյաման 2001 թվականին Վլադիմիր Պուտինին շնորհել է Կեկուսին- կանի հինգերորդ դան, 2009 թվականին նրան բարձրացրել են յոթերորդ դանի: Հինգ տարի անց Պուտինին շնորհվել է վարպետության ևս մեկ աստիճան:
2000 թվականին Ճապոնիայի Գոձյուրյուր կարատեի դպրոցի ղեկավարները Պուտինին շնորհել էին դիպլոմներ՝ նրան այդ մարտարվեստի ավագ վարպետի կոչում, ինչպես նաև իններորդ աստիճան շնորհելու մասին: Ռուսաստանի նախագահը ստացել է անվանական կիմոնո և սև գոտի, որի վրա ոսկե թելերով կարվել է նրա անունը:










