Russia Today-ի գլխավոր պրոդյուսերն ինքնասպան է եղել
Russia Today միջազգային լրատվական գործակալության գլխավոր պրոդյուսեր Անտոն Կոստիլյովը ինքնասպանություն է գործել, հայտնում է LifeNews-ը:
Կոստիլյովը Մոսկվայում տաբատի գոտիով կախվել է լոգարանում: Նրա մարմինը գտել են բարեկամները:
Իրավապահ մարմիններում լրագրողական աղբյուրների փոխանցմամբ՝ լրագրողը հրաժեշտի գրություն չի թողել: Ազգականները ասել են, որ վերջին շրջանում Կոստիլյովը տառապել է դեպրեսիայից: Նա զբաղվում էր արտասահմանում գործակալության հատուկ նախագծերի զարգացմամբ:










