Ռուսաստանը Ֆրանսիային նվիրել է Փարիզի այս տարվա գլխավոր տոնածառը
Մոսկվան Փարիզին է նվիրել եղևնի, որը կդառնա Ֆրանսիայի մայրաքաղաքի այս տարվա գլխավոր տոնածառը: ԻՆչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տոնածառն արդեն հասցրել են Փարիզ և տեղադրել Սիտե կղզում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ:
Նվերն արվել է Մոսկվայի իշխանությունների հաշվին: Սա բացառիկ բան է Ֆրանսիայի համար, քանի որ նախկինում Փարիզի տոնածառը տեղադրվել է բացառապես փարիզցիների հաշվին: Աղբյուրը նշում է, որ այս տարի Փարիզի քաղքացիների հավաքած միջոցները քիչ են եղել,և Փարիզում կարող էին առհասարակ տոնածառ չտեղադրել:
Նոյեմբերի 22-ին հանդիսավոր կերպով կվառվեն Փարիզի ռուսական տոնածառի լույսերը:










