ԱՄՆ-ում ձերբակալել են «աշխարհի ամենատխուր հանցագործին» (լուսանկար)
Ամերիկայի Ֆլորիդա նահանգի ոստիկաններին հաջողվել է ձերբակալել, հնարավոր է, ամենատխուր բանտարկյալին, գրում է vesti.ru-ն՝ metro.co.uk-ին հղումով։
Նյու Սմիրնա Բիչից 33-ամյա Գաբրիել Հարիսն ընդամենը ցանկացել էր սնունդ գնել գիշերվա ժամը 3-ին Taco Bell արագ սննդի կետից, որն արդեն փակ է եղել։
Հուսահատությունից նա կռվի մեջ է մտել պահակների հետ։
Գաբրիելն իր ընկերուհու հետ հեծանվով մոտեցել է սնունդ պատվիրելու, սակայն սննդի կետի աշխատակիցներն ասել են, որ նրանց աշխատանքային օրն ավարտվել է, և նրանք կարող են սպասարկել զույգին միայն առավոտյան։
Հարբած տղամարդը չի ցանկացել հանձնվել և պնդել է, որ իրենց սպասարեկն։ Արագ սննդի կետի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկանություն կանչել։ Նա ձերբակալման պահին ևս ընդդիմացել է, և նրա նկատմամբ ստիպված են եղել ուժ գործադրել։
Տանելով ոստիկանական բաժանմունք՝ նրան լուսանկարել են փաստաթղթերի համար։ Լուսանկարում կանաչ մազերով տղամարդը շատ հուսահատ և տխուր տեսք ունի։
Չնայած նրան, որ նա ակնհայտորեն արհեստականորեն է ծամածռել իր դեմքը, այնուամենայնիվ համաշխարհային մի շարք ԶԼՄ-ներ աչքաթող չեն արել վառ լուսանկարը և հրապարակել են այն դեպքի նկարագրությամբ։













