Համացանցը գրավում է Եվրամայդանի մասին ուկրաինացի երգիչների տեսահոլովակը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Злива» երգի տեսահոլովակը, որը գրվել է Մայդանի դեպքերի մեկամյակի առիթով: Երգը ձայնագրել են Ջամալան և Бумбокс խմբի վոկալիստ Անդրեյ Խլիվնյուկը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Դմիտրի Շուրովն է, գրում է korrespondent.net-ը:
Հրապարակված տեսահոլովակում օգտագործվել են Մայդանի մեկնարկից հետո առաջին օրերի, ինչպես նաև Ինստիտուտսկայա և Գրուշչևսկու փողոցում ողբերգական իրադարձությունների կադրեր: Երգը նվիրվել է Եվրամայդանի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Նիկոլայ Ազարովի կառավարությունը 2013թ. նոյեմբերի 21-ին հայտարարեցին ԵՄ-ի հետ տնտեսական ասոցացումից հրաժարվելու և Ռուսաստանի հետ առևտրային կապերն ամրապնդելու մասին։
Մի քանի ժամ անց հարյուրավոր մարդիկ, ովքեր համաձայն չէին իշխանությունների հետ, դուրս եկան Կիևի Ազատության հրապարակ և հարակից փողոցներ։ Այդպես սկսվեց հեղափոխությունը՝ «եվրամայդանը», որը հանգեցրեց իշխանափոխության, Ղրիմը կորցնելուն (մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին միացավ ՌԴ-ին- Tert.am) և երկրի հարավ-արևելյան շրջաններում քաղաքացիական պատերազմի։










