Սպիտակ տան մոտ ատրճանակով կնոջ են ձերբակալել
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները, ովքեր պատասխանատու են երկրի պաշտոնյաների անվտանգության համար, Սպիտակ տան մոտ ձերբակալել են Միչիգան նահանգի բնակչուհու, ում մոտ ատրճանակ է եղել, հայտնում է vz.ru-ն։
CBS հեռուստաընկերությունը հայտնում է, որ կասկածյալին նկատել են Սպիտակ տան հյուսիսային դարպասների մոտ, իսկ ատրճանակն ամրացված է եղել կնոջ գոտկատեղին։
Այժմ անվտանգության աշխատակիցները հարցաքննում են կնոջը՝ պարզելու միջադեպի հանգամանքները։










