Ամերիկացին անակնկալ է մատուցում դստերը`Աֆղանստանից վերադառնալուն պես նրան այցելելով Piggly Wiggly կոստյումով (լուսանկարներ)
Ամերիկացի չորրորդ դասարանցի աղջկա զինվոր հայրիկը նրան հուզիչ անակնկալ է մատուցել` Աֆղանստանից վերադառնալուն պես նրան այցելելով դպրոցական հավաքին` խոզի հանդերձանքով:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Piggly Wiggly խոզուկի կոստյում կրելով` հայրիկը մտել է Կոլումբիայի դպրոց, որտեղ հավաքել էին մաթեմատիկայում հաջողություններ ունեցած աշակերտներին: Օգնելով Ջոել Սփեքթորին` հայտնվել այնտեղ, կազմակերպիչները անգնահատելի անակնկալի հեղինակ են դարձել:
Ամերիկացին հենց նոր էր վերադարձել Աֆղանստանում 9-ամսյա ծառայությունից:










