Ես հերոսություն չեմ արել, հերոսներն ընկած են. Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը
14:25 • 22.11.14
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով արդեն 6-րդ օրն է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ հացադուլ էր անում, այսօր դադարեցրեց հացադուլը:
«Խնդրում եմ ինձ չհերոսացնել, ես հերոսություն չեմ արել, հերոսներն ընկած են, և հերոս են այն տղաները, ովքեր կարողացան վերցնել մեր զոհված օդաչուների դիերը»,- լրագրողներին ասաց նա:
Placeholder










