Գեղարքունիքի և Լոռու մարզերի մի քանի քաղաքաներում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

18:23 • 22.11.14

Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում նոյեմբերի 22-ին` ժամը 18:00-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: