Հայրը ճանաչել է ուղղաթիռից դուրս բերված Ազատ Սահակյանի դին. azatutyun.am
Ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի անձնակազմից լեյտենանտ Ազատ Սահակյանի հայրը ճանաչել է որդու մարմինը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է վերջինիս զարմիկը` Էդգար Հայրապետյանը:
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:










