Բրիտանացի դպրոցականը դպրոցում քաղցրավենիքի «շուկա» է կազմակերպել

17:56 • 22.11.14

Բրիտանացի 15-ամյա դպրոցականին սպառնում է դպրոցի ներսում «սև շուկա» կազմակերպելու համար դասընթացներից հեռացում: Միևնույն ժամանակ նրան արդեն առաջարկել են հայտնի ընկերությունում պրակտիկա անցնելու հնարավորություն, գրում է ria.ru-ն:


Թոմի Ռոուզը երեք տարվա ընթացքում աշխատել է մոտ 22 հազար դոլար՝ վաճառելով շոկոլադ, չիպս և ծամոն իր հասակակիցներին դպրոցի մոտ գտնվող տարածքում: Նա անգամ երկու օգնական է վարձել, որոնց օրական մոտ 10 դոլար է վճարել:


Դպրոցի ղեկավարությունը հայտարարել է, որ Տոմիի գործունեությունը խախտում է հաստատությունում «առողջ սննդի քաղաքականությունը», ինչպես նաև նա չունի առևտրի թույլատվություն, ինչը նրա գործունեությունը մեխանիկորեն անօրինական է դարձնում:


Երիտասարդի խոսքերով՝ նա գումար է հավաքում հեղինակավոր բիզնես-քոլեջում ուսման համար վճարելու համար:
Երիտասարդ գործարարի վրա ուշադրություն է դարձրել Սայմոն Սվոնը՝ Hiring-Hub ընկերության սեփականատերը: Նա առաջարկել է երիտասարդին պրակտիկա անցնել իր ընկերությունում: