Վրացի կալանավորները բունտ են կազմակերպել Աթենքի բանտում և փորձել են փախչել

14:57 • 22.11.14

Աթենքի Կորիդալո բանտում բունտ է տեղի ունեցել, որը կազմակերպել են այնտեղ կալանավորված վրացիները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Greek Reporter հունական թերթին:

 

Ինչպես հաղորդվում է՝ վեց վրացի եղել է շենքի առաջին հարկում գտնվող կալանավայրի հիվանդանոցում: Նրանցից մեկի տատիկը փորձել է բանտ անցկացնել մեծ քանակությամբ թմրանյութեր, սակայն պահակախումբը հայտնաբերել է այն:

 

Դրանից հետո կալանավորները բունտ են կազմակերպել, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 25 վրացի կալանավոր: Վեցը փորձել են փախուստի դիմել:

 

Միջադեպի հետևանքով կալանավայրի երեք պահակ վնասվածք է ստացել:

 

Բանտում կարգուկանոնը վերականգնել հաջողվել է, երբ դեպքի վայր են ուղարկվել ահաբեկչության և ոստիկանության դեմ պայքարի ջոկատներ: