Ճապոնիայում 6.8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի կենտրոնական հատվածում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:
Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ` ցունամիի վտանգ չկա: Սեյսմոլոգներն ընդգծում են, որ 6 մագնիտուդ և ավելի բարձր ուժգնությամբ երկրաշարժը համարվում է ուժեղ և կարող է բերել ենթակառուցվածքների զգալի ավերածությունների:










