Կիև. Ուկրաինայի արևելքում 7500 ռուս զինվոր է գտնվում

15:29 • 22.11.14

Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների հսկողության տակ գտնվող շրջաններում այժմ գտնվում է մոտ 7,5 հազար ռուս զինվոր: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը՝ նշելով, որ այդ փաստը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղ կարգավորմանը, գրում է Deutsche Welle-ն:


«Արտաքին գործոնը և Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի 7,5 հազար ներկայացուցիչների ներկայությունը ապակայունացնող գործոն է և, ցավոք, խանգարում է մեզ արագ կայունացնել իրավիճակը մեր պետությունում»,- ասված է Ուկրաինայի ռազմական գերատեսչության կայքում հրապարակված Պոլտորակի հայտարարության մեջ:


Պոլտորակը հավելել է, որ Ռուսաստանի ագրեսիան իր գերատեսչության առջև Ուկրաինայի զինված ուժերի քանակը, ինչպես նաև սպառազինության և տեխնիկայի քանակը մեծացնելու խնդիր է դնում: