Տասնյակ հազարավոր մարդիկ Մադրիդում բողոքի ցույցի են դուրս եկել հղիության արհեստական ընդհատումների դեմ
Մադրիդում խոշոր ցույց է տեղի ունեցել` Իսպանիայում հղիության արհեստական ընդհատումների կատարման առավել խիստ օրենքների սահմանման պահանջով:
Ինչպես հայտնում է Газета.Ru–ն`Agence France-Presse-ին հղումով, ցուցարարները փողոցներ են դուրս եկել սպիտակ դրոշներով` «Կարևոր է յուրաքանչուր կյանք» կարգախոսով: Բողոքի ցույցերն անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով` դեպի իշխող Ազգային կուսակցության գրասենյակ:
Վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել էր 2011-ին խստացնել արհեստական ընդհատումների մասին օրենսդրությունը, երբ առաջադրվում էր կառավարության ղեկավարի պաշտոնում, սակայն 2014-ին հրաժարվել է այդ ծրագրերից` կուսակիցների հետ տարաձայնության պատճառով:
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ այլևս չեն աջակցի կուսակցությանն ընտրություններում, եթե բարեփոխումը չիրականացվի:










