Անձնակազմի զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին. Մովսես Հակոբյան. azatutyun.am

15:25 • 22.11.14

Հայկական զինուժի վերջին գործողություններից և խոցված ուղղաթիռի անդամների դուրս բերումից հետո իրադրությունը շփման գծում վերահսկելի է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԼՂ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:


«Կրակահերթեր միշտ կան, սակայն վիճակը գտնվում է վերահսկողության տակ», - ասել է Մովսես Հակոբյանը:

 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարն ասել է նաև, թե անձնակազմի զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին, հուղարկավորության կարգի մանրամասներն այժմ ճշտվում են: