Բրիտանական թագավորական զույգի այցից առաջ ամերիկացի լրագրողներին հիշեցրել են պատշաճ հագնվելու մասին

00:42 • 22.11.14

Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ արքայազն Ուիլիամի ու դքսուհի Քեթրինի այցից առաջ ամերիկացի լրագրողներին հիշեցրել են հագուկապի էթիկետի մասին, և՝ ոչ միայն: Նրանց համապատասխան էլեկտրոնային նամակներ են ուղարկվել:
 

ԱՄՆ-ի Սենատում լրագրողներին հիշեցրել են մի քանի կանոններ, որ նրանք պետք է պահեն թագավորական զույգի հետ շփվելիս: Մասնավորապես՝ ամերիկացի լրագրողները չեն կարող հեռախոսվ հաղորդագրություններ գրել, նկարներ անել ոչ հարմար վայրերում, քայլել նրանց թիկունքում, իսկ հագուկապը պետք է պատշաճ լինի:

Թագավորական զույգը այցով ԱՄՆ-ում կգտնվի դեկտեմբերի 7-9-ը: Բուքինգեմի պալատի կայքում ևս հստակ նշված է, որ լրագրողները պետք է համապատասխան հանդերձանք ունենան թագավորական տանը վերաբերող իրադարձությունները լուսաբանելիս ինչպես Բրիտանիայում, այնպես էլ՝ արտասահմանում: Նշվում է, որ խիստ դրես-կոդը հարգանք է թագուհու հանդեպ: