Սան Ֆրանցիսկոյում պատուհան լվացողը 11-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել

09:54 • 22.11.14

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պատուհան լվացողն ընկել է Sterling Bank & Trust շենքի 11-րդ հարկից և ողջ մնացել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ոստիկանությանը հղումով, տղամարդն ընկել է շենքի մոտով անցնող ավտոմեքենայի վրա։

 

Տուժածը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ են գնահատում։

 

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 10.00-ին (երևանյան ժամանակով՝ 21.00-ին)։ Toyota Camri մեքենայի վարորդը, որի վրա ընկել է տղամարդը, չի տուժել, սակայն մեքենան վնասվել է։

 

Դեպքի հանգամանքները պարզվում են։