Թաիլանդում թագավորի բացակայությունը մտահոգություններ է առաջացրել

17:09 • 22.11.14

Պումիպոն Ադուլյադետը չի ներկայացել նախատեսված միջոցառմանը՝ իր առողջական վիճակի մասին նոր մտահոգություններ առաջացնելով, հաղորդում է BBC-ն:


Ուրբաթ օրը 86-ամյա թագավորը պետք է նախագահեր վարչապետի կողմից նշանակված երկու նախարարների հաստատման արարողությունը: Այնուամենայնիվ, նախարարներին տեղեկացրել են, որ թագավոր Պումիպոնը չի կարող նրանց հանդիպել:


Վատառողջ թագավորը անցած ամիս ունեցած վիրահատությունից հետո գտնվում է Բանկոկի հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը զգայուն թեմա է Թաիլանդում: Թագավորական իրավահաջորդության մասին ցանկացած խոսակցություն սահմանափակվում է Նորին մեծությանը վիրավորելու վերաբերյալ խիստ օրենքներով:


Աշխարհի ամենաերկար իշխող միապետը՝ թագավոր Պումիպոնը գահին է արդեն  67 տարի: