Թաթարստանի մուսուլմանուհիները կկարողանան տվյալների առցանց բազայում ստուգել իրենց փեսացուների բազմակնությունը

00:36 • 22.11.14

Թաթարստանի մուսուլման կանայք կկարողանան շարիաթով ամուսնությունների մասին միասնական առցանց տվյալների բազայում ստուգել իրենց ապագա փեսացուների բազմակնությունը:


«Տվյալների բազան թույլ կտա ստուգել փեսացուին և իմանալ, թե որքան հաճախ է նա ամուսնացել: Դա թույլ կտա բարեպաշտ մուսուլմանուհիներին՝ պաշտպանվել ավազակներից, որոնք նիկահից (հավասար ամուսնություն իսլամական հավատքում) հետո լքում են իրենց կանանց», - Газета.Ru-ի փոխանցմամբ` մեկնաբանել է հանրապետության մուֆթիի (մահմեդական գլխավոր հոգևորական) տեղակալ Ռուստամ Խայրուլին:


2015-ի հունվարից նույնօրինակ պաշտոնական փաստաթուղթ կհանձնեն շարիաթի օրենքով ամուսնացողներին: Ամուսնության մասին տվյալները ավտոմատ կերպով կհայտնվեն տվյալների բազայում: