ԱՄՆ-ում գտնում են, որ Ուկրաինայի հետ կապված երկխոսության համար «դեռ ճիշտ ժամանակը չէ»
ԱՄՆ-ի Սպիտակ տնից հայտնել են , որ «ճիշտ ժամանակը» դեռ չի եկել ուկրաինական հակամարտության կարգավորման երկխոսության վերականգնման համար, գրում է korrespondent.net-ը։
Հայտարարությունն արվել է ԱՄՆ վարչակազմի կողմից փոխնախագահ Ջո Բայդենի Ուկրաինա կատարած այցից հետո։
Նա ասել է նաև, որ պարզ է՝ ոչ ոք չի ցանկանում ամեն ինչ սկսել զրոյից և չեղյալ հայտարարել առկա մինսկյան համաձայնագրերը։ «Արդեն կա համաձայնություն»,- նշել է նա։
Բայդենը նաև ասել է, որ նա և իր ուկրաինացի գործընկերները խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է Ռուսաստանին պարզ ազդանշան տալ, որ վերջինիս գործողություններն անթույլատրելի են։










