Ադրբեջանն այս գիշեր ևս շարունակել է ինտենսիվ կրակահերթերը շփման գծում

14:12 • 23.11.14

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ինտենսիվ կրակահերթերը շարունակվել են նաև այս գիշեր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

 

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելուց հետո կրակահերթերը դեռևս չեն դադարում:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, ինչը հետևանքով զոհվել էին ուղղաթիռի երեք օդաչուները՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։

 

Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: