Ալբանիայում բացել են կոմունիստների կառուցած հսկայական բունկերը

10:54 • 23.11.14

Ալբանիայում հանրության համար առաջին անգամ բացվել է 1970թ.-ին կոմունիստների կառուցած հսկայական բունկերը, որը նախատեսված է եղել հարձակումից ռումբից պաշտպանվելու համար. տեղեկացնում է BBC-ն:


Վարչապետ Էդի Ռաման Արևմտյան մի քանի դեսպանների ցույց է տվել ավելի քան 106 սենյակներից և 5 բաժիններից բաղկացած հսկայական համալիրը:


Խոսելով բունկերի 200 հոգու համար նախատեսված դահլիճում Ռաման ասել է, թե այդ բունկերը խորհրդանշում է այն տխուր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել կոմունիզմի տարիներին:


Բունկերը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի մոտ կառուցել է երկրի նախկին միապետ Էնվեր Հոջան՝ ԱՄՆ-ի հարձակումներից կամ Խորհրդային միությունից պաշտպանվելու համար: Հոջայի ռեժիմը մինչև նրա մահը՝ 1985թ.-ը, ավելի քան 700.000 բունկեր է կառուցել: