Կործանված «Բոինգ»-ի մնացորդները դուրս են բերվել Դոնեցկից

13:46 • 23.11.14

Դոնեցկի մոտ կործանված «Բոինգ» ինքնաթիռի մնացորդներով բեռնված գնացքը դուրս է եկել Խարկովից. տեղեկացնում է«Интерфакс» գործակալությունը:


Երկաթուղային շարժակազմը, որը բաղկացած է 12 բեռնատար և մեկ ուղևորատար վագոնից, ուղեկցելու են ԵԱՀԿ 15 աշխատակիցներ: Ակնկալվում է, որ գնացքը նշանակված վայրում է լինելու նոյեմբերի 23-ին: Դրանից հետո այն ուղևորվելու է Նիդեռլանդներ, որտեղ տեղի է ունենալու փորձաքննությունը:


Ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ինքնաթիռի բեկորների տեղափոխումը կսկսվի նոյեմբերի 24-ին: