Էկվադորի նախագահն ամերիկացի հաքերներին մեղադրել է իր հաշիվները կոտրելու փորձի համար

12:57 • 23.11.14

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածքից փորձել են կոտրել իր համացանցային հաշիվները:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է երեկ՝ Twitter-ի իր միկրոբլոգում:


«Երեկ ողջ օրվա ընթացքում իմ հաշիվների վրա հարձակումներ էին տեղի ունենում: Դրա համար նրանք թափանցել էին իմ համակարգիչ»,- ասել է Կորրեան:


Նրա խոսքերով՝ կիբերհարձակումները կազմակերպվել են ԱՄՆ–ում գտնվող սերվերից, իսկ հաքերների նպատակը անձնական տվյալներ ու տեղեկություններ ձեռք բերելն էր:


Կորրեան համոզված է, որ ցանցահեններին չի հաջողվի իրագործել իրենց նպատակը: «Բարձր տեխնոլոգիաների և ռեսուրսների կիրառմամբ այս պարբերական հարձակումները չեն հաջողվի»,- գրել է էկվադորի առաջնորդը: