Ձյան առատ տեղումներից հետո ԱՄՆ-ին այժմ հեղեղումներ են սպառնում
Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը ձյան աննախադեպ տեղումներից հետո ԱՄՆ-ում կարող է աղետալի հեղեղումների պատճառ դառնալ, տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը:
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունն արդեն սպառնալիքի մասին զգուշացրել է մի շարք նահանգների բնակիչներին:
Նոյեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում Բուֆալո քաղաքում 214 սմ ձյուն էր տեղացել: Ձյան տեղումներն ուղեկցվել էին քամով: ԱՄՆ հյուսիս-արևելյան նահանգներում 13 մարդ էր մահացել ցրտահարության, ինչպես նաև ձյուն մաքրելու ժամանակ սրտային նոպաների հետևանքով:










