Իտալիայի առափնյա փրկարարները հանգստյան օրերին 600 գաղթականի կյանք են փրկել
Իտալիայի առափնյա փրկարար ծառայությունը հաղորդել է, որ հանգստյան օրերին հաջողվել է փրկել ավելի քան 600 գաղթականների, որոնք փորձում էին երկիր հասնել ջրային ուղով: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով:
Բացի այդ, շուրջ 270 սիրիացի փախստական է փրկվել նավի շարժիչի խափանումից հետո: Հաղորդվում է նաև, որ ուրբաթ առափնյա ծառայությունը կանխել է առևտրային նավի կործանումը, որում 93 գաղթական է գտնվել:
Ոստիկանության խոսքով` գաղթականները փորձում են Եվրոպա հասնել` փախչելով պատերազմից, աղքատությունից և մարդու իրավունքների խախտումներից Աֆրիկայում:










