Եգիպտոսում «խոզի գրիպից» մահվան դեպք է գրանցվել

21:29 • 23.11.14

Եգիպտոսում «խոզի գրիպի» (H1N1) վիրուսից մարդու մահացության նոր դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` տեղի ԶԼՄ-ներին հղումով, 31-ամյա հղի կինը մահացել է Կահիրեից հյուսիս գտնվող Բուհեյր նահանգի Դամանհուր քաղաքում: 

Անցյալ տարվա դեկտեմբերից մինչ այս տարվա փետրվարը երկրում А/H1N1 վիրուսից 63 մարդ է մահացել, գրանցվել` վարակվելու 340 դեպք: 

Ինչպես նշում են մասնագետները` վերջին 3 տարում Եգիպտոսը հիվանդության բռնկում է ապրել, որի ընթացքում «խոզի գրիպի» վիրուսը մուտացիայի է ենթարկվել և փոփոխվել է: 

Ավելի վաղ հաղորդվում էր Եգիպտոսում «թռչնի գրիպից» (H5N1) մահացության երկու դեպքի մասին: Եվս մեկ դեպք գրանցվել էր տարվա սկզբին: