Պուտինն իրեն միայնակ չի զգում և հրաժարվում է ցմահ նախագահ լինելուց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ի «Առաջին դեմքեր» նախագծի շրջանակում, որի ժամանակ ասել է, որ իրեն միայնակ չի զգում և հրաժարվում է ցմահ նախագահ լինելուց:
Հարցին, թե ինչպե՞ս եք, Վլադիմիր Պուտինը ինքնատիպ պատասխան է տվել՝ ասելով. «Չեք տեսնելու [վատ լինելս]»:
ՌԴ Նախագահը նաև խոստովանել է, որ խիտ գրաֆիկի պատճառով հազվադեպ է տեսնվում իր աղջիկների հետ:
Խոսելով նախագահի պաշտոնի մասին՝ նա նշել է, որ հրաժարվել է դա հավերժ զբաղեցնելու մտքից, և հնարավոր է արդեն 2018-ին հրաժեշտ տա այդ պաշտոնին: Սակայն նա նաև չի բացառել, որ գուցե մասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին:
Իր բարձր վարկանիշի մասին հարցին նա պատասխանել է՝ ասելով, որ եթե «այդ թվերի գերին դառնա, ապա աշխատել չի լինի»:
Պուտինը խոսել է նաև նավթի գների մասին՝ ասելով, որ դրանց արհեստական իջեցումը, որը խիստ վնաս է նախկին գներով ձևավորված ռուսական պետբյուջեին, ի վերջո «հարվածելու է հենց նախաձեռնողներին»:










