ԿԱՀ–ում կանայք կիսամերկ ակցիա են իրականացրել՝ ընդդեմ բռնությունների

10:36 • 23.11.14

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության հարյուրավոր բնակչուհիներ առանց վերնազգեստի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով կրոնական դրդապատճառներով բռնությունների դեմ. տեղեկացնում է Lenta.ru-ն:


Բողոքի ակցիան տեղի է ունեցել Զեմիո քաղաքում, որը տեղակայված է երկրի հարավ-արևելքում:


Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք մինչև գոտկատեղը մերկացել են, որպեսզի անեծք դնեն բռնության հանցավորների վրա:


Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում 2013թ.-ի դեկտեմբերին լայնամասշտաբ հակամարտություն էր սկսվել մուսուլմանական «Սելեկա» կազմակերպության ու քրիստոնեական «Անտի-բալաքի» միջև: Բախումների հետևանքով 2014թ.-ի ընթացքում զոհվել է ավելի քան 5000 մարդ, մոտ մեկ միլիոնը տեղահանվել է: